Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված՝ և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳ նախարար:
Եվրամիությունն ունի իր քաղաքական օրակարգը. պետք չէ վիրավորվել ինչ-որ մեկից. Դավիթ Բաբայան:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Կիևյան-Օրբելի խաչմերուկում ավազը բերել լցրել են, իսկ վրան ծածկ չկա:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել Սարյան փողոցի ոչ մաքուր վիճակի առնչությամբ:
Եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը. Դավիթ Բաբայան:
Հետո գալու են ձեր եկամուտների հետևից. ի՞նչ է հետևելու անկանխիկի կիրառմանը
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում այսօր տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսը:
«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:
«Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում: Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է: Իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ չէ»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ բացասական տեսակետ չեն հնչեցրել։
«Տրամաբանությունը, որը մենք տեսնում ենք պետաիրավական համակարգում, կարճ թեզերով կներկայացնեմ և կներկայացնեմ այն սկզբունքները, որոնք չի կարելի անել ոչ մի իշխանության կողմից, ոչ մի պարագայում»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին՝ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Այսօր Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ Պաշտպանության նախկին փախնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ հանրությունը հաճախ է իրենց հարցնում, թե ինչ է փոխվելու, որ փորձում են հեռացնել գործող կառավարությանը։ Հարցի պատասխանն առավել քան հստակ է՝ Հայաստանն ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը չի ունեցել վերջին 4 տարիների ընթացքում։ «Բոլորդ գիտեք, թե որքան կարևոր է արտաքին քաղաքականությունը մեր […]
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժման առաջամարտիկն ու առանցքը երիտասարդներն են, նրանք չնահանջեցին հանուն հայկական պետականության պահպանման այս պայքարից։ Նրա խոսքով՝ այս երիտասարդները ժամանակակից, բայց և ազգայինն իրենց մեջ կրողն են։ Ֆրանսիայի հրապարակում կանգնած երիտասարդները և՛ առաջնագծում, և՛ հրապարակում ապացուցել են, որ տեր ենք մեր Հայրենիքին, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների հիմնական պաճառներն են պոպուլիզմը, սուտը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, անպատասխանատվությունը, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ 1.5 տարի հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում իշխանությունները հասարակությանը խաբել են, որ ժողովրդին տանում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի ճանապարհով, իսկ այսօր ասում են, թե՝ երաշխիք չունեն, որ խաղաղություն կլինի:
#Հիմա. Համապետական հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Հայաստանի տնտեսության «հմայքը». ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը
Գիտնական, մաթեմատիկոս, Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի կարծիքով՝ Հայաստանում տարբեր արտադրություններ դեռ բավականաչափ չեն զարգացել, որպեսզի հնարավոր լինի թռչող մեքենաների կամ ԱԹՍ-ների արտադրությունը մեծ տեմպերով արագ առաջ տանել:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը վստահեցնում է՝ Արցախում ապրող ցանկացած հայ, ապրելով չորս կողմից շղթայված, միևնույն է՝ ունի սրբազան ուխտ՝ ոչ մի քայլ չի՛ զիջելու Արցախի ինքնորոշման իրավունքից. այդ ուխտն անսասան է, թեև Արցախում ապրողներն անորոշության մեջ են՝ Հայաստանից եկող տրամադրությունների պատճառով։
«Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա. սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Բայց միևնույն ժամանանակ պնդեց, որ ունեն կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, հակառակ դեպքում մեզ սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանումը:
Մենք փետրվար-մարտին խնդիրներ ունեցանք Փառուխ գյուղի ուղղությամբ. մինչև հիմա դեռևս չպարզաբանված հանգամանքներում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձրունք գրավել:
Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմում նահատակվածներին նվիրված հուշակոթողներին և հուշահամալիրներին, դրանց ձևին և կառուցման տեղին։
Կառավարության այսօրվա նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց պետական բյուջեից համաֆինանսավորմամբ մարզպետարաններին տրամադրել 268.5 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու ակնկալիքով։
30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա մեծ ճոխություն է
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարություններն Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին են:
Մարդը բացահայտ հայտարարում է՝ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում․դավաճա՛ն, հեռացիր․ Սաղաթելյան
Թուրքիայի ռազմավարական դաշնակից Կատարում 24 հոգանոց պատվիրակությամբ երկու օր անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան և «Բյուջե 2021-ի» կատարողականի քննարկման ժամանակն օգտագործեց՝ ոչ թե Հայաստանի բյուջեի կատարողականը ներկայացնելու, այլ, իր բնորոշմամբ, Արցախն Ադրբեջանին հանձնողների մասին խոսելու համար։
Եթե գործեն օրենքով, ոստիկանները, որ մարդ էին ծեծում, կլինեին բանտում․Վարդևանյանը՝ Քննչական կոմիտեին
Փաշինյանը 7 երգ գիտի, 7-ն էլ նախկինների մեղքի մասին