Հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը

Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը եւ տեսանյութ հրապարակել:

«Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության…

Վերցրի հեռախոսս ու նկարեցի…

Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ…

Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:

Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:

Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031