«Նրա համար օրինաչափ է նաև այդ շենքի հետևից գալը, քանի որ ցանկացած հիշողություն, փշրանք՝ Արցախի հետ կապված, պետք է վերացնի։ Ամիսներ առաջ մեր քննարկումներում նման գործընթաց նախատեսել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն Ադրբեջանին դեռ վաճառելու բան ունի՝ Արցախի հարցը վերջնական փակելու համար։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, հույսը չի կորցնում, որ 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանի և նրա հետ կալանավորված մյուս անձանց նկատմամբ, ի վերջո, տեղի կունենա արդարադատություն։
«Բուլղարիա մեկնելու ճանապարհածախսը հոգացել է «Լույս» հիմնադրամը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Սա երեխաներին հնարավորոություն է տվել, որպեսզի նրանք մասնակցեն այդ մրցումներին»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։
Տարածաշրջանում և առհասարակ աշխարհում տեղի են ունենում լայն և ընդգրկուն համագործակցություններ էներգետիկ ոլորտում։ Թուրքիան և Միացյալ Նահանգներն էներգետիկ ոլորտում համագործակցելու համաձայնագիր են ստորագրում, Թուրքիան և Ադրբեջանը՝ նույնպես, ինչպես նաև՝ ԵՄ-ն և Ադրբեջանը։
«Եթե անձամբ ես կարծիք հայտնեմ, ապա Ադրբեջանի նախագահի լկտի պահվածքի համար ո՛չ «միջանցք», ո՛չ էլ ճանապարհ կլինի։ Թե բա՝ «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրում, ի՞նչ պայմանագիր, ի՞նչ խաղաղություն, ասում են՝ ամերիկյան ընկերությունը կհսկի այդ ճանապարհը, մեր սուվերեն տարածքը տան, այլ երկիր գա վերահսկի՞։ Հիշեցնեմ՝ Նախիջևանն էլ 100 տարով տվեցին, տեսանք՝ վերջում ինչ եղավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։
«Ունենք փաստեր, որ մեր տղաները բռնի անհետ կորած են, որովհետև անհետ կորածը կարող է և տարիներով չբացահայտվի, բայց Աստված ոչ անի, ուզում եմ՝ բոլորն էլ տուն վերադառնան, մենք այդ ցավն ապրում ենք, գիտենք՝ ինչ բան է դա։ Բայց բռնի անհետացածների գործերը բոլորովին այլ են, դրա համար էլ գործը այդ ատյաններում չի սառում, մշտապես քննվում է»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը չի դադարեցնելու, իր հայտարարությունների պարբերականությունը հուշում է, որ նա իր ստանձնած դերը մինչև վերջ կատարելու է՝ ընդհուպ Վեհարան ներխուժելը։
«Ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հարցազրույցների, այդ շինարարությունը պետք է ավարտվի 2029 թվականին, այնպես որ, սա է նրանց ծրագիրը։ Չեմ կարող ասել՝ կհասցնե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նիկոլ Փաշինյանին կաշկանդող որևէ բան կա՞, ինչո՞ւ նման գործընթացներ չպետք է նախաձեռնի.Անահիտ Ավանեսյան
«Ովքեր իշխանությունների դեմ են խոսում, անմիջապես քրեական գործ են հարուցում ու այդ մարդկանց ձերբակալում, հետո կալանավորում են։ Այսօր խոսքի ազատությունը Հայաստանում «պլինտուսից» ցածր է, ոչ մեկը չի կարողանում իր մտքերն արտահայտի, որովհետև կարող են շատ հեշտությամբ «մարդու գլխին սարքել»։ Նույնիսկ իրավապահ մարմինները, որոնք գիտակցում են, որ սխալ են անում, մեկ է՝ չեն կարողանում հակադրվել այն ուժին, որը ստիպում է իրենց նման գործողություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը։
Մինչ Թուրքիայի նախագահը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո տարածաշրջանին սպասվող «օգուտների» մասին, թուրքական «Türkiye» պարբերականը մեջբերել է իսպանական երկու մեդիայի հրապարակումները՝ շեշտելով, որ «Հայաստանի կառավարությունն ընդունել է միջանցքն արտապատվիրակելու ամերիկյան առաջարկը, որը կրելու է «Թրամփի կամուրջ» անվանումը և ունենալու է 42 կմ երկարություն։ Այն հսկվելու է 1000 հոգանոց ամերիկյան ռազմական կոնտինգենտի կողմից, որն ունենալու է զենքի գործադրման իրավունք»:
«Մենք ասել ենք, այս դեպքում կոնկրետ ես ու մեր համագյուղացիները, որ դեմ չենք, դեմ կարող ենք լինել միայն մի դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով նվիրատվության նման լինի այդ ճանապարհը։ Մյուս դեպքերում, եթե ճանապարհի բացումն օգուտ պետք է տա մեր գյուղին, մարզին, ժողովրդին՝ միանշանակ կողմ ենք։ Չգիտեմ, մի օր ամեն ինչ պետք է վերջանա…»։
«Եթե ադեկվատ իշխանություն լիներ, արդեն 2 եռամսյակից հետո պետք է հետևություններ աներ՝ հաշվետվությունների մասով, ՓՄՁ-ների փակվելու մասով, բայց ես չեմ տեսել որևէ հաշվետվություն»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ կրթօջախի տնօրենը նախ պետք է բացի ու կարդա ՀՀ օրենսդրությունը, որ դպրոցն ապաքաղաքական կառույց է և առհասարակ իրավունք չունի մասնակցելու նման քաղաքական գործողությունների։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ պաշտոնական հայտարարությամբ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանի կողմից հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։
Ազգային ժողովում ստացել են հերթական պարգևավճարները՝ արձակուրդ մեկնելուց առաջ։
«Եթե իրավական դաշտում ենք դիտարկում նրա հայտարարությունները, դրանք նախ հակասում են Հայաստանի Հռչակագրին, 1989 թվականի դեկտեմբերի հայտնի որոշմանը՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը, ինչպես նաև 1990-ականներին Գերագույն խորհրդի ընդունած փաստաթղթին»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։
Երեկվանից համացանցում տարբեր օգտատերեր իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի գրառմամբ, որտեղ նա կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» վերաբերյալ, և գրել, թե «պատրաստ» է։
Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սկսած գրոհը նրա սեփական նախաձեռնությունը չէ. քրիստոնեության դեմ աշխարհով մեկ գնում է կատաղի պայքար, որը Հայաստանում իրականացվում է կարգալույծ նախկին քահանաների ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ։
«Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կտանի՞ բախումների, թե՞ ոչ, բայց ինչի էլ տանի, ես Վեհարանի մոտ եմ լինելու՝ պաշտպանելու եմ եկեղեցուն ու նրա առաջնորդին։ Աստված չանի՝ քաղաքացիական պատերազմ լինի, առանց այն էլ մեկ բուռ մարդ ենք մնացել։ Գուցե ինչ-որ հրմշտոցներ լինեն, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան չի վայրենացել, որ հարձակվի եկեղեցին պաշտպանող իր հայրենակիցների վրա, անկախ այն հանգամանքից, թե այդ բախումներն ով է առաջնորդելու»,- շեշտեց հրապարակախոսը։
«Եթե մի երկու հոգու բռնեն, մեկը մի քանի կոպեկ դնի բռնողի գրպանը, որովհետև այդպես է լինելու, նշանակում է՝ սա նոր կոռուպցիոն սխեմա է։ Հիշում եք, չէ՞, որ օդանավակաանյում աշխատող 20 տաքսիների համար օրենք էին ընդունում, ուրեմն՝ 60.000 մեքենա առանց լիցենզիայի քաղաքում տաքսի է քշում՝ դա հե՞չ, 20 մեքենան՝ մե՞ջ։ Պարզ չէ՞, որ սա «ծածկադմբոց» էր՝ ինչ-որ թեմա «սղացնելու» համար։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանի այդ հատվածը Թուրքիան Թալեաթի անունով կոչի, քանի որ այսօր այդ երկրում տարբեր դպրոցներ, փողոցներ, հրապարակներ կան Թալեաթի անունով։
Այս տարի գարնանը՝ ապրիլի 23-ին, Էջմիածին քաղաքում ողբերգությամբ ավարտված միջադեպի գործը դեռևս նախաքննական փուլում է։
«Ո՞վ կմտածեր, որ ինչ-որ հիմնադրամ կամ հասարակական կազմակերպության մագիստրոսական ծրագիրը կստանա պետական հավատարմագրում, լավ է՝ Ա/Ձ չէ։ Սա ուղղակի խայտառակություն է, սա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի կերպով հարվածում է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգին, այսքանից հետո ո՞վ լուրջ կվերաբերվի այդ համակարգին»,- մեզ հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը։
«Տանը նստած սովորական քաղաքացին, որը զզված է այս իշխանություններից, տեսնում է մեկին, ով պատրաստ է ինքնազոհության հանուն սեփական իշխանության, և չի տեսնում որևէ մեկին, որը պատրաստ է գնալու մինչև վերջ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երբ լինի նրան հավասար մեկը, որը կգնա ինքնազոհության՝ այդ իշխանափոխությունը տեղի կունենա»,- նշեց պատգամավորը։
«Եկել ասում են՝ տղաներդ ո՞ւր են, ասում եմ՝ դաշտում են, տղաներս ոչ մի բան չեն արել։ Ասում եմ՝ ես կարող եմ գալ ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ է եղել, ինձ ասում են՝ չէ, կնոջդ պետք է տանենք, կինս էլ ասաց՝ չի գնալու, բայց ի՞նչ իրավունքով իմ կնոջը պետք է վերցնեն, տանեն։ Երեկ նորից մի քանի կնոջ են մեր գյուղից տարել բաժին, մտնում են տուն ու ասում՝ պիտի կնանիքին տանենք։ Մտել տուն են խուզարկում, հարսները, երեխեքը տանը քնած են, ի՞նչ իրավունքով են տուն մտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։
«Ժողովուրդը թող մտածի, որ վաղը-մյուս օրը փախստական է դառնալու ու տեղ չի ունենալու գնալու։ Եթե արցախահայերը բռնի տեղահանվեցին ու եկան Հայաստան, այստեղից հայերն ո՞ւր են գնալու, այլ հայրենիք կա՞, որ գնան. չկա: Լավ, այս մարդիկ չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում ամբողջ տարածաշրջանում, ինչ ահավոր պատերազմ է Գազայի հատվածում, Սիրիայի տարածքում, այս ժողովրդին չեմ հասկանում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում անդրադարձավ տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման և Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը երրորդ երկրին արտապատվիրակելու մասին հարցերին։ Փաշինյանն, ըստ էության, չհերքեց, որ ամերիկյան կողմից եղել է Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալելու վերաբերյալ առաջարկ։ «Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է, որ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, […]