«Փաշինյանը հերթական «մուտիլովկեքն» է անում, որ ամեն ինչ գցի ժողովրդի գրպանը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Արցախի էջը չփակելու համար կա երկու փաստարկ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Մինսկի խումբը, սակայն Հայաստանի իշխանությունը ցանկանում է երկուսից էլ հրաժարվել։

«Այսօր առավոտյան հայտարարեց, թե Մինսկի խումբը փաստացի չի գործում, չի ասում՝ մնում եմ, դուրս եմ գալիս, ասում է՝ փաստացի չի գործում։ Մենք պետք է պահանջենք այդ որոշումների կատարումը՝ միջանցքի բացում, արցախահայերի վերադարձ և նրանց կենսագործունեությունը Արցախում, խաղաղապահ ուժերի ներկայություն։

Կա երկրորդ խնդիրը՝ արցախահայերին Հայաստանում ապահովել եկամուտով, որից զրկվել են իշխանության պատճառով։ Սրանք կարևոր հարցեր են»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանը։

Նա նաև ընդգծեց՝ արցախահայերի բռնագաղթը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատճառով, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում  Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Հրանտ Բագրատյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը հերթական «մուտիլովկեքն» է անում, որ ամեն ինչ գցի ժողովրդի գրպանը»։

Նշենք, որ «Միասին» շարժումը 1988 թվականի արցախյան շարժման 37-րդ ամյակի կապակցությամբ հրավիրել է հանրահավաք՝ պահանջելով նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս