
«Ուրիշ ելք չկա. սրան պետք է հեռացնել իշխանությունից». Արամ Սարգսյան
«Միասին» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում՝ նախ նշանավորելով 1988 թվականի փետրվարի 20-ին մեկնարկած Արցախի շարժման 37-ամյակը, այնուհետև պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ում պատճառով կորսվեց Արցախը։
Շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ազգը պարտավոր է Արցախի հարցը համարել չկարգավորված, պարտավոր է նաև Արցախը պահպանել որպես հայկական։
«Արցախը մեզ համար այն դարպասն է, որը բերում է դեպի Հայաստան, որն ուղղակի կդառնա անպաշտպան, եթե Արցախը մերը չլինի»,- նշեց Արամ Սարգսյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձի մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանը հատուկ օրեր է ընտրում, նա լավ հասկանում է, որ փետրվարի 20-ն ազգային ազատագրական վերելքի օր է, ուստի ցնդաբանություններ է ասում։
«Կներեք, բայց առաջին կուրսում նման կուրսայիններ են գրում, ինքը չի էլ գրել։ Բայց երևի ինչ-որ մեկը գրել, բերել է, ինքն ուղղակի սովորում էր, թե ինչպես կարդա։
Մեզ համար հասկանալի է, որ նա պետության շահերը դրել է մի կողմ ու փորձում է կարգավորել անձնական խնդիրները։ Դրա համար Սահմանադրության փոփոխության հարցը մենք ընդհանրապես պետք է բացառենք, որովհետև սրան պետք է հեռացնել իշխանությունից, ուրիշ ելք չունենք»,- ընդգծեց Արամ Սարգսյանը՝ միասնականության կոչ անելով բոլորին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում