Դավադրություն՝ հայագիտության, լեզվի ու պետական շահի դեմ. Լիլիթ Արզումանյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Լիլիթ Արզումանյանը «Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ երբ 1993 թվականին Հայաստանում ստեղծվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողով, դրանով հիմք դրվեց Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգին։

«Ինքս հիմնադիրներից եմ։ Դրանից հետո մենք գրեցինք կանոնադրություն, որը բաժանեցինք 73 հասցեներով. այն ժամանակ համակարգիչ չկար, ծրարներով տանում էինք։ Պատասխան ստացանք 69 կազմակերպություններից, որոնք քննարկվեցին, ուսումնասիրվեցին, և ստեղծվեց այդ կանոնադրությունը, որը մինչև այսօր կա։ Հիմա հարց՝ այս կազմակերպությունը ստեղծելիս քանի՞ գիտական կազմակերպությունների հետ է քննարկվել, խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես քննարկվել է։

Ամենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է, հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում»,- նշեց Լիլիթ Արզումանյանը`խոսելով այն մասին, որ, ըստ նշված կարգի՝ գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի և «Սկոպուս» հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ ունենալու հիման վրա, մինչդեռ հայկական հանդեսներն անտեսված են:

Ըստ նրա, կարող է անգլերենով հայ գրողների մասին գրվեն հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, քանի որ հետաքրքիր չեն։

Կարդացեք նաև

«Այստեղ էլ չեմ ասում, որ հայոց լեզուն և բարբառագիտությունը, ի դեպ, բազմաթիվ բարբառներ ունենք, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել, անհնար է թարգմանել անգլերենով, ինչպե՞ս են դա պատկերացնում։ Պետք է այլընտրանք լինի, եթե պահանջ կա հանրահռչակելու մեր գիտությունը, նաև պետք է պահանջ լինի տեղական ամսագրերում հոդվածներ տպելու։ Սա համարում եմ դավադրություն հայագիտության, հայոց լեզվի դեմ և համոզված եմ, որ այս փաստաթուղթը հակասում է  մեր պետական լեզվին։

Ցանկացած նորմալ երկրում կա գիտություն, որը ստեղծվում է ներքին լսարանի համար։ Ուզում եմ կրկնել՝ դավադրություն է հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ»,- ընդգծեց Լիլիթ Արզումանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս