«Դատական համակարգին ի՞նչն ավելի կարող էր վիրավորել, քան Նիկոլի գոյությունը». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ «նիկոլահպատակ համակարգն» իր համար կոմպլիմենտ է ընդունել Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավոր և վնգստացող համակարգ» բնորոշումը, հետևաբար՝ փորձում է ապացուցել, որ այդ ամենը ոչ թե Նիկոլ Փաշինյանի երազներն է, այլ իրականում այդ «վնգստացող համակարգն» է։

«Դատական համակարգին այդ ի՞նչը կարող էր հեղինակազրկել կամ վիրավորել ավելին, քան Նիկոլի գոյությունն է, որը կանչում է դատարանների նախագահներին, բարձր դատարանների ղեկավար կազմին իր կառավարության շենք ու ասում՝ չհասկացա, 99 կալանք ենք բերում, 98-ն եք բավարարում, բա այն մեկն ինչո՞ւ չեք բավարարում։

Դժվար է պատկերացնել մի հեղինակազրկված իրավիճակ, երբ Նիկոլն ասում է, թե՝ այդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը չպետք է անի, ու այդպես էլ ստացվում է, որ բոլորն անում են իր ասածը»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով տեղի է ունեցել խոշտանգում, որպեսզի ՔՊ-ականների «խաթրին որևէ մեկը չկպնի»։

Կարդացեք նաև

«Սամվել Վարդանյանի վրա գործ էին կարել, հետո խոշտանգել, Էդգար Ղազարյանին ծեծի էին ենթարկել, այս ամենը չի բացահայտվել»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս