Բաժիններ՝

Պատի փլուզման վտանգ կա. սպասում ենք Քաղաքապետարանի պատասխանին, հետո կորոշենք մեր անելիքները. Գևորգ Էմին 8 շենքի բնակիչ

Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Գևորգ Էմին 8 շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին հենց նույն հասցեում՝ պահանջելով կասեցնել Գևորգ Էմին 8 շենքի հարակից հատվածում իրականացվող շինարարությունը։ Այդ շինարարության հետևանքով, բնակիչների նորակառույց բնակարանների պատերն ամբողջովին ճաքել են, քանի որ շինարարության ընթացքում կառուցապատողը տարածքը փորելով՝ գրեթե հասել է իրենց շենքի հիմքին։

Բնակիչների ջանքերի շնորհիվ բողոքի ակցիայի ընթացքում շինաշխատանքները կանգնեցվեցին, նրանք պայման ներկայացրեցին, որ քաղաքապետարանում տեղի ունենա հանդիպում, որպեսզի քաղաքային իշխանությունները բացատրություն տան, թե ինչպես են թույլատրել կառուցել այդ շենքը, որի արդյունքում իրենք մի օր իրենց բնակարաններում մնալու են փլատակների տակ։

Գևորգ Էմին 8 շենքի բնակիչներից Գայանեն 168.am-ին փոխանցեց, որ օրերս Քաղաքապետարանում հանդիպել են պաշտոնյաներից մեկի հետ, դրանից հետո մեկ օր շինաշխատանքները կրկին կանգնեցվել են, սակայն երեկ նորից «թեթև աշխատել են»։

«Իրենց շինաշխատանքների արդյունքում մեր շենքի հենապատը վնասվել է, բերել էին, որպեսզի սվաղեին այդ հատվածը, այսինքն՝ փակեին, որ չերևար։ Կրկին բողոքել ենք, հիմա այս պահին աշխատանքները կանգնեցված են՝ գուցե եղանակի պատճառով։ Մենք սպասում ենք Քաղաքապետարանի պատասխանին, քանի որ մեզ ասել էին՝ գեոդեզիա կանեն, կհասկանան՝ կառուցապատողը շեղվե՞լ է նորմերից, թե՞ ոչ։ Պետք է որ այսօր կամ երկուշաբթի մեզ պատասխան տան, սպասում ենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բոլորը բողոքում են, որպեսզի այս շինաշխատանքները կասեցվեն, քանի որ բոլոր նորմերը խախտված են։ «Բնակարանների պատերին առաջացած ճաքերը նույն ձևով մնացել են, սակայն պատ կար, որը վնասվել էր, բավականին առաջ է եկել: Հենց տեխնիկան սկսում է աշխատել, պատն առաջ է գալիս, վախենում ենք, որ այս եղանակին խոնավանալու է ու ավելի վտանգավոր դառնա։

Կառուցապատողը մեզ հետ չի հանդիպել, բայց զանգահարել էր ինձ, ասաց, որ բոլոր նորմերը պահում են։ Բայց բացատրեցի, որ հենապատը վատ վիճակում է ու պատճառն իրենք են։ Հետո այնպես խոսեց, թե այդ ամենը մինչ իրենց է եղել է, ու իրենք լավության կարգով կնորոգեն, ինչը մեզ պետք չէ»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց.

«Մասնագետներ ենք բերել, պատը նայեցին, ասացին, որ փլուզման վտանգ կա, հենապատն այստեղ լուրջ խնդիր ունի»։

Տեսանյութեր

Լրահոս