Ժամն եկել է իշխանափոխություն անելու. Գասպար Կարապետյան
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ընդդեմ հողերի հանձնման շարժում է. Հրաչ Վարժապետյան
2018 թվականից բարեկամը բարեկամի հետ է թշնամացել, որովհետև այդպիսի քարոզով իշխանության եկան օրվա իշխանությունները, հիմա Բագրատ սրբազանն ասում է, որ պետք է վերջ տանք այդ ամենին ու միաբանվենք։ Այստեղ պետք է լինի բարոյականության հաղթանակ, որովհետև վեց տարի մեր երկրում իշխել է սուտը, մասնատվածությունը, անբարոյականությունը
Երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը խուզարկություն կատարելուց հետո նրան ձերբակալել են։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ Սյունիքի մարզում հայկական զորքը հեշտ քաշվեց՝ շահեկան դիրքերը թողնելով թշնամուն։
Մայիսի 22-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջում էին վերականգնել գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին իր պաշտոնում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների, գիտնականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։
Ապրիլի 19-ին, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստվում է Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, որի արդյունքում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ «2,5 գյուղ է հանձնվելու» Ադրբեջանին, բայց քանի որ թեմայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հակասական էին, և նա անվտանգության երաշխիք չէր տվել տավուշեցիներին, մարզի բնակիչները ոտքի կանգնեցին ու սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել։
Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի այս փուլն արդեն ավարտին է մոտենում:
Փաշինյանը Նոբելյան մրցանակ էր չէ՞ ուզում, թող այդ «անվտանգության թմբերով» առաջադրվի. Հայկ Մամիջանյան
Իրանում սգում են մայիսի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտգործնախարարի, Թավրիզի հոգևոր առաջնորդի և վթարված ինթնաթիռում գտնված այլ պաշտոնյաների ու անձնակազմի մահը։
Կամո Շահինյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին հանդիպում է բնակչության հետ, հետևաբար՝ երկար-բարակ չի կարող պատասխանել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
Բագրատ սրբազանի՝ վարչապետ դառնալու հարցով չեմ ուզում կարծիք հայտնել. մենք կսատարենք այն թեկնածուին, որին կսատարի Սրբազանը. Սերժ Սարգսյան
Ալմա-Աթայի սկզբունքը նմանեցնում եմ Մյունխենյան սկզբունքի. նման բան գոյություն չունի. Սերժ Սարգսյան
Վերադառնալու որևէ ցանկություն չունենք. մեզ իշխանություն չի պետք, այլ իշխանափոխություն. Սերժ Սարգսյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում շարունակվում են Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է ու դրանից դուրս գալու ելքերը, իսկ հանդիպումների նպատակը դրա մասին մասնագետների, քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքները լսելն է:
Երբ ես ու իմ ընկերները պայքարում էինք նիկոլիզմի դեմ, քաղաքական ուժերի 90%-ը Նիկոլի ջատագովներն էին. Էդուարդ Շարմազանով
Սա եռագույնի հաղթանակ է լինելու, ինչո՞ւ եք սարսափում. Սամվել Նիկոյանը՝ ՔՊ-ականներին
Գռզոն ընկել է իր երազած 90-ականների գիրկը.ապշած եմ Խաչատուր Սուքիասյանի անկեղծությամբ. Աննա Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր գնացել են Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են նրանց ճանապարհը և արգելել մուտք գործել Կիրանց։
Կիրանցում աշխատող լրատվականներին տեղի բնակիչներն ահազանգում են, որ գյուղում սննդամթերքի պակաս կա, սնունդ առաքող մեքենաները չեն կարողանում մուտք գործել Կիրանց։
Արդեն երկրորդ օրն է՝ ոստիկանական զորքերը չեն թույլատրում մարդկանց մտնել Կիրանց։ Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, ոստիկանները մի խումբ մտավորականների չէին թույլատրել մտնել Կիրանց, նրանք Երևանում դրանից մեկ օր առաջ հայտարարել էին, որ մեկնելու են Կիրանց՝ բնակչների կողքին լինելու համար։ Ոստիկանները երեկ նաև ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել գյուղ։
Իրանի պետական հեռուստաընկերությունն արդեն հայտնել է, որ Իրանի նախագահին սպասարկող ուղղաթիռը վթարվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ:
Մայիսի 19-ին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանի նախագահին սպասարկող ուղղաթիռը «կոշտ վայէջք» է կատարել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, այնուհետև կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսած Ադրբեջանն արցախահայերին ցեղասպանության սպառնալիքի տակ սկսեց իրենց բնօրրանից բռնի տեղահանել։ Մոտավորապես 10 ամիս Արցախը պահելով տոտալ շրջափակման մեջ՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություններ սկսեց Արցախում, որից հետո սկսվեց էթնիկ զտումը։
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը։
Տավուշի մարզում, մասնավորապես, Կիրանցում սահմանազատման աշխատանքների հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ինչպես Կիրանցից տեղեկացնում են գործընթացը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ արդեն ընթանում են չափագրումներ և սահմանազատում, ինչի արդյունքում շատ բնակիչների տներ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարունակում է բողոքի ակցիաները, հանդիպումները Երևանում։ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, որը, ըստ սրբազանի, պետք է տեղի ունենա խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով։
Երգչուհի Ալլա Լևոնյանն այսօր Բագրատ սրբազանի հետ մտավորականների հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ այսօր բոլորն էլ պարտավոր են լինել Առաքելական եկեղեցու ու Բագրատ սրբազանի կողքին, քանի որ հայոց պատմության ընթացքում, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, եկեղեցին է ստանձնել հայապահպան առաքելությունը: