Ի՞նչ էր անում ՌԴ դեսպանը վաղ առավոտյան ՀՀ Կառավարությունում

Այսօր վաղ առավոտյան 168.amը ֆիքսել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը դուրս է գալիս Կառավարության շենքից։

Թե ՌԴ դեսպանն ինչո՞ւ էր վաղ առավոտյան գտնվում Կառավարության շենքում՝ մեզ չհաջողվեց պարզել, քանի որ դեսպանն արագ նստեց մեքենան և հեռացավ։

Հիշեցնենք, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնել էին, որ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։

Դեսպանը կանչվել էր ԱԳՆ հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին «արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Կարդացեք նաև

«Շաբաթվա լուրերի» եթերում հաղորդման հեղինակ Դմիտրի Կիսելյովը խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման «անհրաժեշտության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728