«Վստահ եմ, որ Էդգար Ղազարյանին սա չի կարող վախեցնել. Փաշինյանի 0-ական ռեյտինգի արդյունքն է». Հայկ Մամիջանյան

«Կարծում եմ՝ հայցվորն արդեն ստացել է իր այս տարիների մատուցած ծառայության վարձավճարը, բոլորդ գիտեք նրա նշանակման մասին։ Վերջին մի քանի ծառայություններն են մնացել, որպեսզի մատուցի։ Սա երևի դրանցից մեկն է»,- այս մասին դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքի և նրա դեմ հայց ներկայացրած անձի մասին։

Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հրամաններ տալիս դատավորներին, հրամայում շրջափակել դատարանները։

«Այս 7 տարիների ընթացքում Փաշինանն այնքան բան է արել, որ նրա արածներից որևէ բանի վրա այլևս չենք զարմանում։ Հասարակության մեծ մասը չի զարմանում, որ նա ուրանում է Հայոց ցեղասպանությունը, Արցախը, կատարում է Ադրբեջանի պահանջները, թիրախավորում է դատարաններին։

Ինչ վերաբերում է այս գործին, ապա սա վտանգավոր է ոչ թե այն պատճառով, որ Էդգար Ղազարյանն ակտիվ քննադատողներից է օրվա կառավարիչներին ու, բնականաբար, հանդիսանում է ճշմարտությունը և իրականությունը տարածող գործիչներից, այլ սա կարող է դառնալ մահակ՝ հասարակական-քաղաքական բոլոր գործիչների նկատմամբ իրականացնեն նման շինծու դատական գործեր։

Կարդացեք նաև

Վստահ եմ, որ սա պարոն Ղազարյանին չի կարող վախեցնել։ Փաշինյանի այս պահի ցածր ռեյտինգը, բնականաբար, նրան անհանգստացնում է, փորձում է փողոցային ակտիվության փորձերը չեզոքացնել»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս