«Ժառանգություն»-Ծառուկյան հանդիպումը տեղի կունենա վաղը

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր է ստացել, սակայն առայժմ չի որոշել , թե երբ և որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։ Այսօր արդեն ԲՀԿ և «Ժառանգություն»  խմբակցությունների անդամները քննարկել են հանդիպման մանրամասները։ 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ հանդիպելու են վաղը, իսկ թե որտեղ և ժամը քանիսին՝ Մարգարյանը դժվարացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ քննարկման դետալներին ծանոթ չէ։ Մեր հարցին, թե արդյոք «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմնասնակցի՞ հանդիպմանը, Մարգարյանը պատասխանեց.  «Չգիտեմ, հույս ունեմ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31