«Դեմ եմ»-ի ակտիվիստները հանդիպել են ԱԺ ոչ իշխանական ուժերին

«Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները, ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների հետ ։

Փակ հանդիպումից հետո նախաձեռնության անդամ Գևորգ Գյորգիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք քննարկում էին մարտի 22-ի հավաք-երթի կազմակերպչական հարցերը: Հարցին, թե փաստորեն արդեն քաղաքական համատեքստո՞ւմ են աշխատում, իրենց պայքարին քաղաքական երա՞նգ են հաղորդում, Գյորգիսյանը պատասխանեց, որ իրենք աշխատում են այն ձևաչափով, ինչն ի սկզբանե եղել է։

« «Դեմ եմ»-ը համագործակցում է չորս խմբակցություների հետ, ովքեր այս հարցով դիմել են ՍԴ և այս հարցով դիմել են մեզ։ Սա քաղաքացիական և քաղաքական ուժեր համագործակցություն է, բայց քաղաքացիական ոլորտում ենք շարունակում մեր պաքարը, քաղաքական ուժերը կարող են աջակցել, կամ կարող են չաջակցել, մենք տվյալ խնդրի շուրջ համագործակցում ենք»,-ասաց նա։

Նախաձեռնության մյուս անդամ Դավիթ Մանուկյանն էլ նշեց, որ իրենք փողոցում օրինական բողոքն են կազմակերպում, միաժամանակ շեշտելով, որ միայն փողոցը չի հարթակը բողոքի և կա նաև քաղաքական կառույց և օրենդիր ներկայացուցչական կառույց որտեղ պետք է քաղաքացու ձայնը լսելի դառնա:

Տեսանյութեր

Լրահոս