
Դերենիկ Դումանյանին վիսկի խմելու չեն հրավիրո՞ւմ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Կառավարության նիստերից հետո նախարարները երեկոյան վարչապետի գլխավորությամբ մի բաժակ վիսկիով են ամփոփում օրը: Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մի բաժակ վիսկիի շուրջ ամենաշաբաթյա քննարկումներն արդյունավետ գործելաո՞ճ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ նման ոճ գոյություն չունի: «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում: Կառավարության որոշումներից հետո մենք գնում ենք մեր աշխատանքին, և որևէ տեղ որևէ հավաք չի լինում, գոնե այդ մասին ես չգիտեմ»,- նշեց նա: