ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դռնփակ նիստ են անցկացնում (տեսանյութ)

Այս պահին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները համատեղ դռնփակ նիստում քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: «Ժառանգություն» խմբակցությունում ոչ իշխանական չորս խմբակցությունները քիչ առաջ հանդիպել էին նաև «Դեմ եմ» նախաձեռնության մոտ տասը անդամների հետ՝ քննարկելու մարտի 22-ին կայանալիք հանրահավաքը, որին մասնակցելու են նաև քաղաքական ուժերը: Ապա կարճատև ընդմիջումից հետո նրանք կրկին փակեցին դռները լրագրողների առջև՝ քննարկելու ընդհանուր օրակարգային հաջորդ հարցերը: Նիստին մասնակցում են՝ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31