Նիկոլ Փաշինյան. Այսպես են անում, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլլեր, մաշեյնիկ…

ԱԺ-ում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանում ուղեվարձի, հասարակական տրանպորտի ուղեվարձի բարձրացման որոշում կայացնեու իրավասությունը քաղաքապետից վերցվում և տրվում է ավագանուն:

Այս փոփոխություն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կատարվում է հետևյալ պատճառով. «Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատաստություն է: Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում:

Ըստ ամենայնի՝ կառավաությունը և Երևանի քաղաքապետարանը, որն արդեն իսկ այս օրենքով հայտարարել է, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև»:

Մինչ հարցի զուտ բովանդակությանն անդրադառնալը, Փաշինյանը խոսեց օրենսդրական «նրբության» մասին: Նա նշեց, որ ինչպես գործող օրենքում, այնպես էլ ԱԺ-ին ներկայացրած նախագծով նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ: «Տրամաբանությունը հուշում է, որ երբ ասում ենք վերանայում, ուղեվարձը կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ նվազել: Բայց արի ու տես, որ Կառավարությունը նկատի ունի ուղեվարձի բարձրացումը միայն»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Պատգամավորի խոսքով՝ ապրանքները կարող են թանկանալ, էժանանալ, ուստի տարին մի քանի անգամ ուղեվարձը փոխելն անընդունելի է: «Հասարակությունը կարիք ունի կայուն ուղևորափոխադրման գին ունենալուն: Եթե մարդը հարյուր դրամով է շահել մրցույթը, պետք է ասի, որ հինգ տարի այդ հարյուր դրամը լինելու է անփոփոխ: Եթե կպարզվի, որ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի, թող հայտարարվի նոր մրցույթ: Եթե պարզվի, որ ոչ մի ընկերություն չի ուզում 100 դրամով սպասարկել, հարցը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը»,- բացատրեց նա:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձին ընդհանպապես, ապա Ն. Փաշինյանը հայտարարեց, որ քանի դեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու իր խմբակցության հետ հանդիսանում է քաղաքային իշխանություն, Երևանում ուղեվարձը փոխվել չի կարող:

«Չի կարող փոխվել, որովհետև Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպրտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում:

«Մեր համաքաղաքացիները կարող են հանգիստ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»,- ասել է  նա:

Հիմա այս հայտարարությունից հետո մայիսին տեղի են ունենում ավագանու ընտրություններ, որից հետո Տարոն Մարգարյանն ասում է, թե տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է՝ փոխվի: Սա ուղղակի քաղաքական խայտառակություն է: Այսպես են անում, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խաբեբա, շուլլեր, մաշեյնիկ…»,- շեշտեց նա:

ՀԱԿ պատգամավորն ասաց, թե Տարոն Մարգարյանը, ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ, Երևանում տեղի ունենան արտահերթ ավագանու ընտրություններ, քաղաքացիներն էլ նորընտիր ավագանու հետ քննարկեն այդ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս