Բաժիններ՝

«Գազի հարցով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ենթախմբերը հարցաշարեր են ներկայացրել

«Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողովն այսօր գումարեց թվով երրորդ դռնփակ նիստը, որի ժամանակ ձևավորվել է առաջիկա ամիսների ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ նախորդ նիստում ձևավորված հանձնաժողովի չորս ենթախմբերն այսօր արդեն  մշակել են իրենց հարցաշարերը, ներկայացրել դրանք ընդհանուր հանձնաժողովին։

«Այսինքն՝ գազի սակագնի ձևավորման մեր հանձնախումբը, որի մեջ 4 պատգամավորներ են, կազմել էին 42 հարց, թե մեզ ինչ հարցեր է հետաքրքրում, որ հարցերն են, որոնք մենք պետք է Կառավարությունից, Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովից, Էներգետիկայի նախարարությունից ճշտենք և այն նորմատիվ ակտերը, փաստաթղթերը, որոնք մեզ անհրաժեշտ են»,-մանրամասնեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ հարցաշարեր էին բերել նաև մյուս երեք՝ ջերմատվության հետ կապված, Իրանի և 300 մլն դոլար պարտքի կուտակման ձևակերպման հետ կապված ենթախմբերը։ «Այսօր մեծ հանձնաժողովն ամփոփեց և եզրահանգում տվեց բոլոր 4 խմբեր բերած հարցաշարարերին, որոնք ընդհանուր էին հանվեցին, որոնք ավելորդ էին՝ նույնպես հանեցինք: Կային առաջարկներ՝ ավելացվեցին և մեծ առումով ձևակերպվեց հարցերի այն շրջանակը, որ պետք է առաջիկա ամիսնների ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրի,- ասաց նա՝ ավելցնելով,- Սա ուղղակի հիմնական կմախքն է, որի շուրջ աշխատելու է հանձնաժողովը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս