ՀՀԿ-ն կարող է միանալ ոչ իշխանական ուժերի համագործցակությանը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն իրենց համախմբման արդյունքում որևէ մեկին չեն պատարասատվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկն իրենց է պատրասատվում ուղարկել:

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ «Ես խորհուրդ կտամ բոլորին խուսափել նման ձևակերպումներից: Քաղաքական նորմալ գործըթնաց է, ընդդիմությունն աշխատում է և մենք որևէ մեկին չենք պատրաստվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկը պետք է պատրաստվի մեզ ուղարկել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ չնայած քաղաքական նորմալ գործընթաց է ընթանում, ամեն դեպքում մարդիկ կան, ովքեր «շատ ծանր են տանում» իրենց հանագործակցության հանգամանք, այսինքն՝ այն, որ ուժեր կան, որոնք կարող են իշխանության հեռացման հարցը դնել, ընդհուպ խոչընդոտում են իրենց:

Նա նշեց, որ իշխանության ներակայացուցիչները արտաքուստ «լոյալ են վերաբերվում» ոչ իշխանական ուժերի կողմից մեկնարկած գործընթացին, բայց «իրականում ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն այս չորս ուժերի համագործակցությունը»։ «Հասականում եմ իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից, թե այս չորս ուժերն ի՞նչ ձևակերպում կտան համագործակցությանը, նրանցից ոմանք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ոմանք կասեն, որ այս պահին տակտիկական առումով ավելի ճիշտ կլինի դնել կառավարության հրաժարականի հարցը, բայց շատ լավ հասկանում են, նաև արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական մասի համագործակցության մասին»,- նշեց նա:
Խմբակցության ղեկավարը գործող իշխանությանը խորհուրդ տվեց ճիշտ գնահատել իրավիճակը և դառնալ հինգերրորդ ուժը իրենց համագործակցության մեջ:

«Մեծամասնությունը կարող է դառնալ հինգերրորդը, եթե քաղաքական կամք ունի՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ստվերի, պետությունը դուրս բերել մուրացկանի կարգավիճակից և այլ հարցերում: Բայց իշխանությունը, ցավոք որևէ մեսիջ չի ուղարկում, որ պատրաստ է, և ամեն կերպ նաև խոչընդոտելով համագործակցությանը, ամեն կերպ ձգտում է պահել իշխանությունը»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է ձևավորեք կառավարություն, եթե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե իրենք, բնականաբար ծրագիր են մշակում և աշխատում են պլատֆորմի վրա, որը երկու բաղադրիչ ունի՝ քաղաքական ու տնտեսական։ «Ինքնանպատակ կլինի, եթե ռեալ համոզիչ չլինի կառավարման այլընտրանքը»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս