Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ օրակարգը հետաքրքիր էր
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը տևեց մեկ աշխատանքային շաբաթ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Ժառանգության» նրկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետաքրքիր հարցեր էր պարունակում: Նա հիշեցրեց, Միջին Արևեքի հարցի վերաբերյալ քննարկումը, որի ժամանակ ելույթ էր ունեցել նաև ինքը. «Մենք, ցավոք, խայտառակ լավագույն հնգյակի մեջ ենք՝ մեր կոռուպցիայով՝ Ադրբեջանի, ՌԴ-ի, Ուկրաինայի հետ միասին»:
Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության կեցվածքին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամառային նստաշրջանը սկսվեց հակահայկական քարոզչությամբ՝ շրջանառության մեջ դնելով մի փաստաթուղթ, ըստ որի՝ իբրև թե Հայաստանն ագրեսոր է: Նրա համոզմամբ, այն որպես փաստաթուղթ կյանքի չկոչվեց, չունեցավ հետևանք, չնայած՝ բացի Ադրբեջանի նախաձեռնությունից, փաստաթղթի տակ ստորագրել էին նաև այլ պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում իսպանացիներ: Ինչ վերաբերում է երկու պատվիրակությունների հետ հանդիպմանը, Զ. Փոստանջյանն ասաց, թե հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ, որին ներկա էին բոլոր անդամները ու կայացվեց որոշում, թե պետք է հանդիպման մասին ընդհանուր խոսվի: Նրա խոսքով՝ դա սովորական հանդիպում էր, իսկ փաստաթղթի մասին հանդիպման ժամանակ խոսակցություն չի եղել: