Զարուհի Փոստանջյան. «ՎՊ-ն առանց Սերժի համաձայնության նման զեկույց չէր կարող կազմել»

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը, «Ժառանգություն» խմակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ, հասարակության համար բարելավման նիշ չի արձանագրել:

«Չեն ընդունվել այնպիսի օրենքներ, որոնք կարող էին լավացնել հասարակության որևէ անդամի սոցիալական վիճակը, քաղաքացիական իրավունքները:

Իհարկե բանավեճ տեղի ունեցել է, ահազանգող խնդիրները ընդդիմադիր ուժերի կողմից հիմնականում բարձրացվել են: Բայց, այնուամենայնիվ, ԱԺ-ն այնպիսի հարցեր չընդունեց որ յուրաքանչյուր քաղաքաց զգա, որ իր իրվուքները, թեկուզ փոքր մասով, բարելավվել են: Արտահերթ նիստի ժամանակ ընդունված նվազագյուն աշխատավարձի իբրև բարձրացման օրենքն էլ, գալիս է փակելու, այն էլ չի հասցնում, այն գնաճը, որը տեղի է ունեում ամեն օր, որի ականատեսն ենք՝ մենք ենք կրում դրա արդյունքները մեր ամենօրյա առօրիայում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ  խորհրդարանի գարնանային այս նստաշրջանի ՕԳԳ-ն գնահատում է զրո:

Իսկ ՕԳԳ-ն բարձրացնելու ուղին, նրա համոզմամբ, խորհրադարանը ցրելն է, նոր ընտրություններ կազմակերպելը, որպեզի նոր խորհրադարանում ներգրավված լինեն անձեր, ովքեր զերծ են օլիգարխիայից, կոռուպցիայից: Զ. Փոտսանջյանը շեշտեց, որ խորհրդարանը նրա համար է, որ այնպիսի օրենքներ ընդունվեն, որոնք կծառայեն ժողովրդին, իսկ մենք, նրա խոսքով, չունենք այնպիսի օրինագիծ, որը բարելավում է հասարակության անդամի կյանքը: «Նույնիսկ «Ազատամարտիկների կարգավիճակի մասին» օրենքը որևէ սոցիալական խնդիր չի լուծելու այս մարդկանց համար, ովքեր իրենց կյանքը մեր հայրենիքի պաշպանության համար չեն խնայել: Մենք ամեն ինչ պետք է անենք բարելավելու տեսանկյունից, որպեսզի քաղաքացին տեսնի, որ արդյունք է գրանցվել, որ քաղաքացին զգա, որ իր կյանքը մի փոքր բարելավվել է: Իսկ մենք զգում ենք արտագաղթը՝ տեսնելով սահմանը, ինչպես են հատում քաքաղացիները»: Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությանը, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այն քաղաքական նոր շոու չէ՞ր, ինչի ականատեսը ամիսներ առաջ էինք եղել: Ի պատասխան պատգամավորը նկատեց.  «Ես հետևում եմ այս ամենին՝ հասկանալով, գիտակցելով ու չճանաճելով Սերժ Սարգսյանին որպես անձ, որը չպետք է գտնվի նախագահականում, որը ես դիտարկում եմ՝ որպես բանտախուց»:

Կարդացեք նաև

Մեջբերելով Ս. Սարգսյանի՝ կոռուպցիայի վերացման մասին հայտարարությունը, Զ. Փոստանջյանն ասաց, որ սրա գնահատականը ԵԽԽՎ ամառային այս նստաշրջանի զեկույցն է, ըստ որի՝  Հայաստանում խայտառակ մակարդակի կոռուպցիա կա. մեր երկիրը զբաղեցնում է հինգ կոռումպացված երկրների շարքը: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի գնահատակններին՝ ուղղված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին, Զ. Փոստանջյանն ասաց, թե դժգոհել Իշխան Զաքարյանի գործունեությունից՝ արդար չէ, որովհետև տարեկան հաշվետվության մեջ ներկայացվեցին փաստեր.

«Թե ինչպե՞ս են քննարկվել ԱԺ-ում դրանք, դա այլ հարց է, բայց միևնույն ժամանակ նեկայացված էին փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից: ՎՊ-ն առանց Սերժի համաձայնության նման զեկույց չէր կարող կազմել, բայց հետագայում, հավանաբար, հաշվի առնելով, որ եթե զեկույցին տալիս ես իրավական ընթացք, ապա մեղադյալները անխուսափելի են, այս դեպքում բարձրաստիճան այդ պաշտոնյաները, կհայտնվեն բանտախցում կամ քրեական հետապնդման կենթարկվեն, որոշեցին նման ընթացք տալ: Սա սկսված բեմադրության հաջորդ արարն է»:

Զարուհի Փոստանջյանը չբացառեց, որ գործը կարող է և փակուղի մտնել՝ հաշվի առնելով այն, որ ամեն ինչ մեկ անձի կողմից է լուծվում:

Տեսանյութեր

Լրահոս