Արմեն Մարտիրոսյան. Իշխան Զաքարյանը երևի շեղվել է «գծից»

«Այնպես չէ, որ Իշխան Զաքարյանն ինքնագործունեությամբ է զբաղվել: Գուցե ինչ-որ բան այն չի արել, ինչ նախօրոք ասել է նախագահը, բայց այն, որ առանց նրա գիտության բյուջեն շատ չէր քրքրի. ակնհայտ է` երևի շեղվել է գծից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգյանի մոտ տեղի ունեցած հայտնի քննարկմանը, որի ընթացքում վերջինս  անդրադարձել էր նաև Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվությանն ու ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությանը:

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ էլ նման քննարկումներ ժամանակ առ ժամանակ անցկացվում են` համակարգի պահպանման համար. «Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում: Մարդիկ, այլևս չեն ոգևորվում` չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան: Բայց հակառակն է տեղի ունենում` շատերը սրա արդյունքում կհարցնեն իրենց` ինչո՞ւ նախորդ օրը չհեռացանք, չթողեցինք Հայաստանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031