Ապահով պաշտպանություն
«Ռուսաստանը միայն Կովկասում չէ, որ զենք է մատակարարում, այլ՝ աշխարհի հզորագույն զենքի մատակարար երկրներից մեկն է, ու զինամթերքի վաճառքն իր տնտեսության մի մասն է կազմում: Բորդյուժան, սակայն, հայտարարեց նաև, որ զենքի վաճառքը բիզնես դիտարկելուց բացի, Հայաստանի սահմաններն, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը պաշտպանում է: Այս համագործակցությունն արդեն քիչ չէ, որ մենք մեզ ապահով զգանք: Զուգահեռ Բորդյուժան ընդգծեց նաև, որ հանդիսանալով ՀԱՊԿ անդամ երկիր` մենք մշտապես կարող ենք ակնկալել ՀԱՊԿ-ի աջակցությունը, որը, կարծում եմ, մեսիջ էր այն մասին, որ անկախ նրանից՝ բիզնե՞ս են իրենք անում Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցելու է»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նաև հավելել է. «Չեմ բացառում, որ այս որոշումը պայմանավորված էր նաև քաղաքական խնդիրներով: Այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, այնքան էլ ցանկալի չէ ՌԴ-ի համար, քանի որ ամեն մի նժարի վրա դրված է Ասոցիացման համաձայնագիրն ու Մաքսային միության հնարավոր անդամակցության հարցը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: