
63-ամյա կինը Նոր Նորքի զանգվածից ջուր ու սուրճ է բերել ակտիվիստներին (տեսանյութ)

Այն քաղաքացիները, ովքեր անձնական ավտոմեքենա չունեն ու չեն կարողանում մարդկանց անվճար տեղափոխել, «Վճարելու եմ 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին օգնելու այլ եղանակ են գտել:
63-ամյա կինն այսօր առավոտվանից Մաշտոցի պողոտայում երիտասարդների համար մի քանի տոպրակներով սառը սուրճ ու ջուր էր բերում: Նա վաղ առավոտից Նոր Նորքի զանգվածից ուղևորվել էր Կենտրոն վարչական շրջան` նախաձեռնության ակտիվիստներին «թարմացնելու» համար. «Ինձ համար դժվար չի, հաճելի է: Երիտասարդները հոգնում են, այս արևին կանգնում են, բերել եմ, որ խմեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա խոստացավ վաղն էլ նույն ոգևորությամբ գալ Մաշտոցի պողոտա ու ակտիվիստներին ջուր և սուրճ սպասարկել: