Խոչընդոտում են ակտիվիստների ակցիան. Էս մեր ավտոն ա, չթողես մի բան կպցնեն վրեն, նայի որ ոչ մի բան չանեն ավտոյի մեջ (տեսանյութ)

Երևանում շարունակվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան: Երիտասարդները, թեպետ փոքր խմբերով, բայց համայնքերի կանգառներում ևս ակցիա են իրականացնում, հորդորում են քաղաքացիներին վճարել 100 դրամ ու «չհարստացնել գծատերերի գրպանները»:

Նոր նորքի 2-րդ զանգավածի կանգառում երիտասարդների ակցիային միացան հավաքված մարդիկ, ինչը շարժեց գծատերերի զայրույթը: Թվով 5 տղամարդ կանգառում կանգնած վերահսկում էին իրավիճակն ու արգելում էին ակտիվիստներին թռուցիկներ փակցնել երթուղայինների վրա:

168.am-ի բոլոր փորձերը՝ պարզելու, թե ովքե՞ր են նրանք և ինչո՞ւ են վերահսկում նախաձեռնության անդամների գործողությունները, ապարդյուն անցան: «Վերահսկողները» չէին պատասխանում մեր հարցերին կամ շրջանցում էին դրանք:

«Պարապ մարդ եմ: Սենց շորերով ի՞նչ գծատեր»,- ասաց նրանցից մեկը: Մյուսն էլ հորդորեց ոչինչ չձեռնարկել` պատճառաբանելով. «Եթե ղեկավարությունը որոշել ա, ես ձեր տեղը բան չէի անի: Հաստատ չեք կարա փոխեք: Վարորդին ասում եք մի քշի. որ մի օր չքշի՝ սոված կմնա»: Նրանցից մեկն էլ ակցիայի մասնակիցներից մեկին հորդորեց ոչ թե ակցիա անել, այլ՝ ծերերին օգնել-նստել երթուղային:

Կարդացեք նաև

Եվ երբ ակցիայի մասնակից երիտասարդները շարժվեցին մեկ այլ տրանսպորտային կանգառ, նույն տղամարդիկ հետևեցին նրանց, սակայն՝ տեսնելով, որ նրանք երթուղային են նստում, վարորդին զգուշացրին. «Էս մեր ավտոն ա: Չթողես մի բան կպցնեն վրեն: Նայի որ ոչ մի բան չանեն ավտոյի մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031