Երթուղայինի վարորդը մեքենայից իջեցրել է ուղևորներին. «Գառաժի տերն է մեղավոր» (տեսանյութ)

Երեկ գիշերը ժամը 22:00-ի սահմաններում 66 համարի երթուղու վարորդը ուղևորներին իջեցրել էր մեքենայից՝ հրաժարվելով ուղևորներին 100 դրամ ուղեվարձով տեղափոխել:

Բանն այն է, որ քաղաքացիներից մեկը, ով պետք է իջներց Նոր նորքի 2-րդ զանգվածում, վճարել էր 100 դրամ, ինչը խիստ զայրացրել էր վարորդին ու վերջինս ուղևորներին երկընտրանքի առջև էր կանգնեցրել՝ կամ վճարել 150 դրամ, կամ իջնել երթուղայինից: Իսկ երբ քաղաքացիները սկսել են խոսել իրենց իրավունքների մասին ու հայտարարել, որ 100 դրամ են վճարելու, վարորդն իջեցրել է բոլորին:

Երբ 168.am-ը վարորդից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արդ կերպ վարվում քաղաքացիների հետ, նա պատասխանեց, թե «գառաժի տերն է մեղավոր», որովհետև պահանջում է փակել պլանը: Այնուհետև նա փակեց դուռն ու, ուղևորներին թողնելով դրսում՝ հեռացավ:

Մանրամասները 168.am-ի տեսանյությում:

Տեսանյութեր

Լրահոս