Ոստիկանությունը՝ վարորդին բերման ենթարկելու վերաբերյալ տարածված լուրերի մասին

Քիչ առաջ ֆեսյբուքյան օգտատեր Աստղիկ Օսյանը «Վճարում ենք 100 դրամ» խմբում գրառում էր կատարել, թե տրանսպորտի դեմ թանկացմանն ուղղված ակցիայի շրջանակներում քաղաքացու են բերման ենթարկել, ով իր մեքենայով անվճար տեղափոխել է ուղևորներին:

«Հովհաննիսյան Բարսեղին հենց նոր՝ 17:47, 22.07.13, ոստիկանությունը բերման ենթարկեց Օպերայի կանգառում, մարդկանց անվճար մեքենաներում տեղավորելու համար»,- գրել էր օգտատերը:

168.am-ն այս առնչությամբ ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով են քաղաքացուն տեղափոխել ոստիկանություն: Ի պատասխան Ա. Մալխասյանը հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով. «Չկա նման բան: Չի համապատասխանում իրականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031