
Վիճաբանություն «Վճարելու եմ 100 դրամ» ակցիայի ժամանակ (տեսանյութ)

Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում «Վճարելու եմ 100 դրամ» ակցիայի ժամանակ մի երիտասարդ աղջկա ու կնոջ միջև վեճ էր ծագել: Կինը, ով նույնպես մանակցում էր այդ նախաձեռնությանը` կոչ անելով վճարել 100 դրամ, ակցիայի մասնակից երիտասարդներին մեղադրում էր միայն տրանսպորտի գնի բարձևրացման դեմ բողքի ակցիա կազմակերպելու համար:
Վրդովված կինը բղավում, թե բողոքի նման նախաձեռնություններ պետք է կազմակերպել բոլոր հարցերի դեմ. «Ձեր մասին եք հա՞ մտածում մենակ: Գնացեք ուրիշ բաների դեմ բողոքեք: Մենակ էս չի: Ամեն հարցի համար ցույցի դուրս եկեք, ոչ թե մենակ սրա համար»,- բղավում էր նա:
Վեճը փորձեց մեղմել Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը՝ հայտարարելով, որ եթե նույնիսկ երիտասարդները միայն այս հարցի վերաբերյալ են իրենց անհնազանդությունը հայտնում` բավական է: «Ձեր գրպանին են կպել, դրա համար եք դուրս եկել՝ բողոքում: Բայց որ ազգին ոչնչացնո՞ւմ են…»,- հակադարձեց կինը:
Սրան հետևեց ակցիայի մասնակից երիտասարդ աղջկա պատասխանը.
«Ամեն ինչ ձեզնից ա սկսել: Դուք եք մեղավոր, որ հիմա մեր հետ սենց են վարվում: Մի բան ենք անում՝ բողոքում եք, քան թե առաջինը ձեր տարիքի մարդկանց հետ դուրս գաք փողոց ու բողոքեք»:
Այնուհետև հավաքվածները այդ կնոջը հորդորեցին չսադրել, ու ակցիային մասնակցելու ցանկության դեպքում՝ լուռ կանգնել:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: