Լիլիթ Հարությունյանը՝ Կարեն Անդրեասյանի Մոսկվա մեկնելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, մեկնելու է Մոսկվա: Օմբուդսմենը ՌԴ կմեկնի միայնակ` առանց Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հարազատների: Այս մասին 168.am-ին ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Թե ի՞նչն է պատճառը, որ Հարությունյանների ընտանիքի անդամներից ոչ ոք չի մեկնելու Կարեն Անդրեասյանի հետ, Լիլիթն ասաց. «Ներկա պահին ոչ մի բան չեմ կարող ասել: Եթե նորություններ լինեն` կտեղեկացնենք անպայման: Ներկա պահին` ինքս չգիտեմ` ի՞նչ եմ ուզում անել»:

Նրա փոխանցմամբ՝ ՄԻՊ-ի հետ Ռուսաստան մեկնելու հարցը իրենք քննարկել են, տեղյակ են, որ Կարեն Անդրեասյանը կիրակի օրը մեկնելու է Մոսկվա, բայց մանրամասները Լիլիթը չի հրապարակում: Իսկ Կարեն Անդրեասյանի այցից Լիլիթը մեծ ակնկալիքներ ու հույսեր ունի. նա հուսով է, որ Անդրեասյանը կարող է «օգնել գործի ընթացքին».

«Բայց դրական ազդեցության մասին դեռ վաղ է խոսել, որովհետև չգիտենք այնտեղ ինչը ոնց ա, ինչ կլինի, բայց ներքին զգացողություն ունեմ, որ լավ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031