«Ոստիկանները մարդկանց ուղղակի շարքերից առևանգում ու բերում են այստեղ»
Այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները: 168.am-ի հետ զրույցում Սարգիս Գևորգյանը հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքում այս պահին բացի իրենցից ևս 4 քաղաքացու են բերման ենթարկել: Թե ի՞նչ հիմնավորմամբ են նրանց տեղափոխել ոստիկանություն, Ս. Գևորգյանը չգիտի. «Մեզ առանց որևէ բացատրության, պահանջ ներկայացնելու բերել են: Ոստիկանները մարդկանց ուղղակի շարքերից առևանգում ու բերում են այստեղ»: Նա նշեց, իրենք բացատրություն կամ պարզաբանում չեն տվել, ոստիկանության բաժանմունքում այս պահին նստած են, սակայն շեշտեց, որ հրաժարվելու են որևէ գործողություն կատարել առանց իրենց փաստաբանի ներկայության: