
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները տոնում են իրենց հաղթանակը

Այս պահին «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով երթ են անցկացնում՝ վանկարկելով «Հաղ-թա-նակ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով՝ տեղեկացնելով, որ կասեցնում է տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու մասին իր որոշումը:
Երիտասարդ ակտիվիստները սուլոցներով, թմբուկներով ու ծափերով քայլում են Մաշտոցի պողոտայում և հանրությանը տեղեկացնում, որ տրանսպորտի սակագինը 100 դրամ է, քանի որ շատերը դեռևս տեղյակ չեն Տ. Մարգարյանի ուղերձի մասին:
Նրանց են միանում նաև պողոտայով երթևեկող ավտոմեքենաների վարորդները, ովքեր նույնպես մոտենալով քաղաքային տրանսպորտին՝ մարդկանց իրազեկում են սակագնի անփոփոխ լինելու մասին:
Տեսանյութը՝ առաջիկայում: