Իշխանություններին կհաջողվի՞ «մի գիշերվա մեջ մարել» այս շարժումը

168.am-ը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե հասարակական տրանպորտի թանկացման դեմ պայքարի համար ստեղծված երիտասարդական նախաձեռնությունը կարո՞ղ են մարվել իշխանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարրությունը, թե իշխանությունը ցանկության դեպքում «մի գիշերվա մեջ կմարի» այն:

Ի պատասխան Ա. Մարտիրոսյանը նշեց. «Հնարավոր է, որ նման քայլեր փորձեն ձեռնարկել: Բայց դա այնքան էլ հեշտ չի լինի, որովհետև շարժման մեջ և իշխանամերձ շրջանակների մարդիկ կան, և անկախ անհատներ: Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ ցանկացած պահի կարող են կասեցնել շարժումը: Ճիշտ է՝ ոտիկականական մարմնի գործիքը մինչև հիմա մնացել է իրենց ձեռքին, իրենց տիրապետության տակ է, բայց չեմ կարծում, որ դրանով կամ ադմինիստրատիվ ռեսուրսի գործադրմամբ հնարավոր կլինի քաղաքացիական ուժեղ շարժումը մարել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031