Ինչ գիծ ունի Գալուստ Սահակյանը և ինչու նա չի մասնակցում Free Car ակցիային

Տրանսպորտը գազի գնի թանկացմամբ չէ պայմանավորված: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս նշեց, թե թանկացել են բոլոր այն ապրանաքները, որոնք տրասնպորտին են վերաբերում: Բայց միաժամանակ, Գալուստ Սահակյանի խոսքով, թանկացումը սպասարկման բարձրացմամբ չի լինի՝  կպահպանվի եղածը: Գ. Սահակյանը խոստովանեց, որ մանկությունից սկակած ինքը տրանսպորտ չի նստել, դպրոց, հալասարան ոտքով է գնացել ու տրանսպորտը իր հոբբին չէ: Հարցին, թե ինչո՞ւ free car ակցիային չի միանում, նա պատասխանեց, թե սեփական մեքենա չունի, որ տեղափոխի մարդկանց, ապա շեշտեց. «Երբեք որևէ անգամ սիրաշահելու ցանկություն մարդկանց չեմ ունեցել: Եթե ցանկանամ պուպուշ երևալ, ես էլ մարդկանց կտանեմ»: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ինքն էլ գիծ ունի և գծատերերի «կնքահայրն» է, Գ. Սահակյանը  արձագանքեց. «Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: Կա հայտարարագիր, բացեք նայեք: Փողոցի բամբասանքներով ինձ հարցադրումներ մի արեք: Ասում՝ եք տղաս էլ գիծ ունի. բացեք հայտարարագիրը նայեք… Չեք հավատում, մի հավատացեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս