Ռաֆիկ Պետրոսյանը՝ «գծատեր» Հանրապետականների մասին

Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներն ու ակտիվիստները վերջերս հրապարակեցին գծատերերի անունները, որոնց մեծ մասը իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի անդամներն են: Ուղևորափոխադրման թանկացումը նախաձեռնողները կապում են հենց այս հանգամանքի հետ: 168.am-ը ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են կարծիքները, որ տարնսպորտի գնի թանկացումը ՀՀԿ-ի անդամների շահերի համար է, ովքեր տրանսպորտային գծերի սեփականատերեր են:

«Ես բացարձակապես գաղափար չունեմ` ո՞ւմն են գծերը, ովքե՞ր են գծի տերերը: Տեղյակ չեմ: Քաղաքապետարանից պետք է իմանաք` ովքեր են գծատերերը: Քաղաքապետի գործը հիմա դա է, որ պարզի` ովքե՞ր են գծատերերը…»,- ասաց նա:

Ավելին՝ Ռաֆիկ Պետրոսյանը հորդորեց հիմք ընդունել միայն պաշտոնական հայտարարությունները, ևնման թեմաներով «հենց-նենց» չխոսել:

Մեր դիտարկմանը, թե գուցե Երևանի քաղաքապետարանը դրա համար չի հայտարարում գծատերերի անունները, որովհետև նրանք ՀՀԿ-ից են, Ռաֆիկ Պետրոսյանն այսպես արձագանքեց այսպես. «Ավելի մեծ գաղտնիքներ են հրապարակվում մամուլում: Էդ ի՞նչ մի գաղտնիք ա, որ չեն կարող պարզել: Քաղաքապետարանում կա գծատերերի ցանկը` ո՞նց կարողա գաղտնի պահեն, չպարզեն»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, ՀՀԿ անդամը հավաստիացրեց, թե տեղյակ չէ՝ ընդհանրապես «գծատեր» Հանրապետականներ կա՞ն, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս