Գալուստ Սահակյանը՝ Գուրգեն Եղիազարյանի և ՀՀԿ-ն մեկ օրում «փակվել-գնալու» մասին

168.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն «մի օրում է ստեղծվել, մի օրում էլ կփակվի-կգնա»` մոռացության մատնվելով պատմության էջերում: Անդրադառնալով ՍԴՀԿ նախկին անդամի այս գնահատականին, 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախ ասաց, թե Գ. Եղիազարյանի այդ կարծիքը մեկնաբանելու կարիք չկա, որովհետև այն «անհեթեթ է»:

«Մարդ ա, իրա կարծիքն ա ասել, բայց, ըստ երևույթին, պրոբլեմներ ունի: Գուրգենի հետ շատ մոտ եմ, չեմ ուզում հակահարված տալ: Բայց երևի ինքն էլ խնդիրներ ունի: Ով խնդիրներ ունի, բնական եմ համարում, որ պետք է ՀՀԿ-ին մեղադրի, որովհետև մենք ենք պատասխանատու ու չենք էլ ուզում անպատասխանատու հայտարարություններին պատասխանել»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031