«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ. Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է դեղորայքային կոմայի մեջ

«Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները շարունակում են պայքարել բժշկական կենտրոն տեղափոխված Մարկ Սաղաթելյանի կյանքի համար:

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ բժիշկ Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրան հիվանդանոց են տեղափոխել ժամը 12:50-ին և, ըստ բժշկի՝ Մարկ Սաղաթելյանն արդեն եղել է անգիտակից վիճակում: Իսկ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Մարկ Սաղաթելյանի մոտ սուր գլխացավեր են եղել:

Անատոլի Գնունին նաև տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որը սինխրոնիզացվում է արհեստական շնչառական ապարատով:

Հարցին, թե ե՞րբ Մարկ Սաղաթելյանը դուրս կգա կոմայից, բժիշկը պատասխանեց, թե նման պարագայում անհնար է մեկ օրում կոմայից դուրս բերելը:

168.am-ի տեսանյութը այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031