Անահիտ Բախշյան. Գալուստ Սահակյանը խոստովանությունների առիթ դեռ շատ կունենա

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը օրերս անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ մղվող պայքարին, հայտարարել էր. «Եթե իշխանությունը ցանկանա, մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը»:

168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս առնչությամբ ասաց. «Գալուստ Սահակյանի միտքը փայլուն կերպով հաստատում է Սահմանադրության նկատմամբ իշխանությունների ոտնձգությունները: ՀՀԿ փոխնախագահը հաստատեց, որ երկրում Սահմանադրությունը չի գործում՝ մի գիշերում կարող են որոշում կայացնել շարժում մարել, մարդկանց բռնել… »:

Անահաիտ Բախշյանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե Գ. Սահակյանի հայտարարությունն անկեղծ էր: Ըստ նրա, այն պարտադրված էր: Մեր հարցին, թե արդյոք Գ. Սահակյանի հայտարարությունը կարելի՞ է համարել որպես ինքնախոստովանություն, նա պատասխանեց. «Գալուստ Սահակյանը խոստովանությունների առիթ դեռ շատ կունենա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս