Գալուստ Սահակյան. Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել կոչով` Հայաստանում կործանիչ վիճակից դուրս գալու նպատակով մինչև ՀՀ անկախության 22-րդ տարեդարձը համահայկական կլոր-սեղան կազմակերպելու մասին, որին, ըստ նրա՝ պետք է մասնակցեն «պահը գիտակցող» քաղաքական և հասարակական ներկայացուցիչները՝ թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից։

168.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` արդյոք Հանրապետականը կմասնակցի՞ Հայաստանը կործանումից փրկելուն միտված այդ կլոր-սեղան քննարկումներին: Ի պատասխան նա նշեց, թե համախմբման կոչեր անելով Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է թիմակիցներ որոնել, ապա շեշտեց. «Էն ժամանակ, որ ասում էինք՝ նորմալ է, կարելի ա ինչ-որ տեղ նաև ուժեղացնել պետությունն ընտրություններից հետո, հիմա փոշմանել ա, ընդամենը մտածում է թիմակիցներ որոնելու մասին: Ոչ միայն ՀՀԿ-ն, այլև` ընդդիմությունը, կարծում եմ` չեն գնա այդ ճանապարհով: Անհեթեթ բան ա: Ի՞նչ գաղափար կա, ինչի՞ համար: Չեմ կարծում, որ նույնիսկ քննարկելի կլինի մեզ համար, որովհետև ուժեղ ազդակ չէ: Րաֆֆի հովհաննիսյանը պարզապես փրկության ճանապարհ է որոնում»:

Տեսանյութեր

Լրահոս