Անատոլի Գնունի. Մարկ Սաղաթելյանը գտնվում է արհեստական շնչառության տակ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մարկ Սաղաթելյանի վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ բժիշկ Անատոլի Գնունին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Մ. Սաղաթելյանն իրենց մոտ տեղափոխվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից` անգիտակից վիճակում: Անմիջապես կատարվել է համակարգչային տոնոգրաֆիա, որի արդյունքում պարզ է դարձել, որ հիվանդի մոտ առկա է սուր լեյկոզ:

Այժմ Մարկ Սաղաթելյանը, բժշկի խոսքով, գտնվում է արհեստական շնչառության տակ, կատարվում է բոլոր հեմոդինամիկ ցուցանիշների կոռեկցիա, հսկողություն: Նրա փոխանցմամբ, Մարկ Սաղաթելյանը ստացել է համապատասխան տրոմբոցիտար զանգված` թարմ սառեցված պլազմա, որը, անասթեզիոլոգի խոսքով, նման պարագաներում կատարվում է ամբողջ աշխարհում:

«Նա գտնվում է կոմայի մեջ, ընդունվել է կոմայի մեջ և հիմա էլ մնում է կոմայի մեջ: Ընդհանրապես, նման արյան զեղումների ժամանակ հնարավոր չէ կոմայից մեկ օրվա մեջ դուրս գալ: Սրա հետ մեկտեղ՝ նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որովհետև մենք նրան քնեցնում ենք»,- ասաց նա:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031