Երիտասարդները Հանրապետության հրապարակում քոչարի են պարում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտնի որոշումից հետո՝ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները տոնում էին իրենց հաղթանակը:

Նրանք իրենց հաղթանակը տոնում էին թմբուկների, ծափերի ու սուլոցներ ներքո՝  վանկարկելով «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանց ոգևորությունն այնքան էր մեծացել, որ ոստիկանները մեծ դժվարությամբ, բայց, ի վերջո, կարողացան վերահսկել իրավիճակը` նրանց դուրս բերելով փողոցի երթևեկելի հատվածից ու մեքենաների արանքներից: Քանի որ Տարոն Մարգարյանի որոշումը ակցիայից մի քանի րոպե առաջ էր կայացվել, քաղաքացիների մեծ մասն անտեղյակ էր, և դա էր պատճառը, որ ակտիվիստները դուրս էին գալիս փողոց` երթուղայինների ուղևորներին ու վարորդներին հայտնելով լուրը:

Իսկ Հանրապետության հրապարակում երիտասարդներն իսկական տոն կազմակերպեցին` նրանք բղավում էին, երգում, քոչարի պարում: Ակտիվիստների ուրախությունը կիսում էին նաև ճանապարհի ավտոմեքենաների վարորդները, որոնց ազդանշանները երբեմն գերազանցում էին երիտասարդների բղավոցներին:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031