«Ժառանգությունն» այսօր կպատասխանի՝ թեկնածու առաջադրելո՞ւ է Սյունիքում, թե՞ ոչ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության առաջիկա արտահերթ ընտրություններում, ըստ շրջանառվող լուրերի, «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես թեկնածու է առաջադրելու: Հիշեցնենք, որ ԱԺ-ում այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում տեղի կունենան սեպտեմբերի 29-ին:

168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են լուրերը, որ կուսակցությունը մտադիր է թեկնածու առաջադրել թիվ 38 ընտրատարածքում: Ի պատասխան նա նշեց, որ այսօր երեկոյան «Ժառանգությունը» վարչության նիստ է գումարելու, որից հետո կտան նաև հարցի պատասխանը: «Այսօրվա մեջ՝ երեկոյան, երբ նիստ կգումարվի, նոր կպատասխանեմ Ձեր հարցին: Հիմա հստակ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա` ավելացնելով, թե չի կարող նաև հավանական թեկնածուների անուններ հնչեցնել, քանի որ այդ թեմայով նիստ կուսակցությունը չի գումարել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031