ՀԱԿ-ը գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտի մասնագետներ է փնտրում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ գազի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանն ու կոչ արեց գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված մասնագետներ գտնելու հարցում օգնել իրենց։ Նա հայտարարեց, որ այն մասնագետները, որոնք փորձ ունեն գազի ու էլեկտրաէներգիայի հարցում և կարող են օգնել՝ բացահայտելու այս ոլորտի խնդիրները, որոնք գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի օրակագում են:
«Սա զուտ դիմում է փորձված մասնագետներին, որոնց մասնագիտական աջակցության կարիքն ունենք»,- ասաց պատգամավորը: Արամ Մանուկյանը նախազգուշացրեց, որ հանդիպումները կարող են լինել ինչպես բաց, հրապարակային, այնպես էլ փակ, ոչ հրապարակային։ ՀԱԿ պատգմավորը նշեց, որ աջակցողները կարող են դիմել Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ։