
Արամ Մանուկյան. Ես առաջարկում եմ այս միջանկյալ տաբերակը, եթե ընդունեք՝ համ շիշը չի վնասվի, համ էլ խորովածը չի վառվի

ԱԺ-ում «Կրթության մասին և բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադաձավ խորհրդարանում գործածվող բառապաշարին:
«Ըստ ինձ բառ չկա, գործածեք՝ ըստ իս, շատ է կիրառվում նաև ամենալավագույն բառը, որը գոյություն չունի, ճիշտ է կիրառել լավագույն բառը: Շատ է կիառվում նաև գրանցվել է, ասենք, 108 պատգամավորներ, ինչը սխալ է, քանի որ երբ թիվը ասում ես արդեն հասկանալի է, որ հոգնակի են, ճիշտ է գործածել՝ գրանցվել է 108 պատգամավոր արտահայտությունը: Հույսով եմ բառ չկա, պետք է ասել՝ հուսով եմ»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ պատգամավորը նկատեց, թե քաղաքական գործիչներից լեզվական բարձր գիտելիքնեով աչքի են ընկել Պարույր Հայրիկյանը, Վալերի Միրզոյանը, Խաչիկ Սաֆարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, ըստ նրա՝ նաև լավ հռետոր է:
Արամ Մանուկյանի դիտարկմամբ՝ բուհերի հանդեպ մարդկանց վերաբերմունքը վնասում է քոլեջի դիմորդներին: Նա նշեց, թե բուհը ոչնչացնում է քոլեջը, իսկ մարդիկ էլ բուհ ընդունվելու «մանյա» ունեն, ինչը վնասում է միջին մասնագիտական կրթական համակարգերին:
Նա առաջարկեց ուսանողներին քոլեջներում հեռակա ուսուցման հնարավորություն ընձեռել՝ նշելով, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերաբերմունքից է կախված՝ ՀԱԿ-ը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի օրինագծին:
«Ես առաջարկում եմ այս միջանկյալ տաբերակը, եթե ընդունեք՝ համ շիշը չի վնասվի, համ էլ խորովածը չի վառվի»,- կատակեց Ա. Մանուկյանը:
Լուսանկարը՝ 168.am-ի