Էլինար Վարդանյանը ԱԺ-ում անդրադարձավ Արամ Հարությունյանի բառապաշարին

«Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, անդրադարձավ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից երեկ հնչեցված վիրավորական արտահայտություններին:

«Կառավարության անդամները որդեգրել են իրենց համար պատվախնդիր քաղաքականություն՝ օգտագործել այնպիսի արտահայտություններ, որ հարիր չեն նախարարին: Դա սկսվեց Արդարադատության նախարարից, ապա այս ամբիոնում մյուս նախարարները մտավարժանքի ենթարկեցին իրենց այդ նույն ունակությունները:

Հիմա երեկ Բնապահպանության նախարարը հանրության մոտ հասարակական ակտիվիստին ասում է՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:

Է. Վարդանյանը հորդորեց ուշադիր լինել նախարարների բառապաշարի նկատմամբ:

ԱԺ նախագահն էլ տեղից արձագանքեց՝ նշելով. «Նման հարցերը պետք է երկուստեք ուսումնասիրվեն, բայց ճիշտ չեմ համարում որևէ մեկի կողմից նման արտահայտությունների ձևակերպումը, ու դա անցանկալի երևույթ է»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս