«Գազի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը, որին մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբացության պատգամավոր Դավիթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ հրավիրված ներկայացուցիչների հետ քնարկվել են պատգամավորների կողմից կազմված հարցերի ձևակերպումները:
«Հիմնականում քննարկել ենք հարցեր, որոնք մենք պատրաստվում ենք ուղղել կարգավորող հանձնաժողովին և գործադիր իշխանությանը: Հրավիրել էինք Արմեն Մովսիսյանին, Ռոբերտ Նազարյանին, և նրանց հետ քննարկում էինք, թե հարցը ձևաերպելիս մենք ի՞նչ ենք նկատի ունեցել, ի՞նչ բովանդակություն ենք տեսնում հարցում, որպեսզի ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը»,- նշեց նա:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ թեև հանձնաժողովը բավական երկար աշխատեց հարցերի ձևակերպման շուրջ, բայց, ի վերջո, հստակեցեցվեց դրանց բովանդակությունը: Նա նշեց, որ հարցերն այժմ ուղղարկվելու են համապատասխան կառույցներին, իրենք էլ սպասելու են պատասխաններին: Հաջորդ նիստում, Դ. Հարությունյանի փոխանցմամբ, պատգամավորները իրենցից կընտրեն փորձագետի թեկնածու: