Յուրի Վարդանյանը սատարում է ՍԴՀԿ-ին (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցած ՍԴՀԿ թվով 9-րդ համագումարին մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը: 168.am-ի հետ զրույցում նա իր ներկայությունը համագումարին պատճառաբանեց նրանով, թե եկել է տեսնելու իր ընկերներին:
«Իմ ներկայությունը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ ապրել եմ ԱՄՆ-ում ու մտերին ընկերություն եմ արել Սեդրակ Աճեմյանի հետ ու նրա հրավերով էլ այսօր այստեղ եմ»,- մանրամասնեց նախարարը, ապա հավելեց, որ հարգում է այս կուսակցությունը:
«Շատ ընկերներ ունեմ այս կուսակցության մեջ. 16 տարի ապրել եմ ԱՄՆ-ում ու երկար տարիներ, որ ղեկավարում է համայնքը, այս կուսակցությունից շատ մարդիկ կային իմ կողքին կանգնած»: Իսկ կուսակցության դերի, ՍԴՀԿ կշռի մասին Յուրի Վարդանյանը հրաժարվեց խոսել` ասելով, թե պաշտոնը թույլ չի տալիս. «Որպես պետական կառույցի ղեկավար ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատական տալ, ճիշտ չի լինի: Ես ինչով կարող եմ իրենց օգտակար լինել` կաջակցեմ»:
Մեր հարցին, թե սատարո՞ւմ եք ՍԴՀԿ-ին, նախարարը պատասխանեց. «Սատարում եմ, միանշանակ»: