
Վահան Հովհաննիսյանը՝ իր դեսպան նշանակվելու մասին

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացը, մամուլի հրապարակումների համաձայն, դանդաղել է: Պատճառը, նույն հրապարակումների համաձայն, Գերմանիայում թուրքական լոբբինգի մեծ ազդեցությունն է: 168.am-ը Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը լռում իր նշանակման հարցով, արդյո՞ք ԱԳՆ-ից խոսե՞լ են իր հետ գործընթացի դանդաղեցման վերաբերյալ: «Իսկ ո՞վ ասաց, որ ուշանում է, ինչի՞ նրանք պետք է ձեզ պատասխանեն: Դուք որոշել եք, որ ուշանում է ու պահանջում եք պատասխան… Ո՞վ ասաց, որ ուշանում է»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք թուրքական լոբբինգն այնքան ուժե՞ղ է, որ Գերմանիայում դեմ են նրա նշանակմանը, դաշնակցական պատգամավորը չարձագանքեց՝ մեր հարցը թողնելով անպատասխան: