
«Երկիրը քանդում է փաստաթուղթը». Արմեն Երիցյան

«Երկիրը քանդում է փաստաթուղթը»,- կարծում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Լրագրողների հետ զրույցում բա նշեց, թե փաստաթղթեր կազմելու փոխարեն պետք է աշխատել. «Պետք է աշխատել, փաստաթղթերը կան, էնքան օրենքներ են ընդունվել, էնքան օրենքներ կան, որ ի ծնե մահացած են: Ես ուզում եմ այդ օրենքները կյանքի կոչվեն»: Նա շնորհակալություն հայտնեց, որ օրենսդիր մարմինը միշտ իրենց կողքին է կանգնած: Հակառակ դեպքում, ըստ նրա, կարող էր ստեղծվել անդունդ գործադիր և օրենսդիր մարմինների միջև։