
Ասֆալտապատելով Գյումրիի փողոցները՝ Հայաստանը Պուտինին ցույց է տալիս իր հարգանքը «պարտնյոր պետության նկատմամբ»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցը Գյումրի վերջին օրերին լուրջ իրարանցում է ստեղծել Գյումրիում. ասֆալտապատվում են փողոցները, վերանորոգվում են շենքերի տեսանելի հատվածները, տարիների ընթացքում հավաքված կեղտից վերջապես մաքրվում են նաև դահլիճների ու սպասասրահների ջահերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար այս աժիոտաժն ամենևին էլ տարօրինակ չէ: Ավելին, նրա գնահատմամբ՝ Հայաստանը դրանով ցույց է տալիս իր հարգանքը «պարտնյոր պետության նկատմամբ»: «Ծիծաղելի չեմ համարում, որովհետև երբ ցանկացած հայ օջախ հյուր է գալիս, սկսում են տունը մաքրել, բակը մաքրել: Սա մեր ազգի դրական կողմերից է: Դրական է, հյուրընկալություն է: Հասարակության մեջ մաս կլինի, որ մեծ հույսեր են կապում նաև այդ հանդիպումից, այնպես չէ, որ բոլոր քննադատում են»,- ավեկացրեց նա: