Գալուստ Սահակյանը՝ Հանրապետականի և ժողովրդի մեջ եղած «աննմանների» մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բնական է համարում Մաքսային միության անդամակցությանը դեմ հնչող կարծիքները: «Մեկը ասում է՝ Եվրոպային եմ սիրում, մեկը Ռուսաստանին, մեկը՝ Ամերիկային: Սա ոչ թե քաղաքական է, այլ՝ բնավորության խնդիր է: Բայց քաղաքականության մեջ սիրել-չսիրել պետք է չլինի, որովհետև միջազգային հանրության, տարբեր երկրների հետ պետք է համագործակցություն լինի, և այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, թե կան գործիչներ, որոնք սևացնում են խնդիրը, կան նաև այնպիսիք, որոնք հանրությանը «աննման» են ներկայացնում ամեն ինչ: Մենք հետարքրքվեցինք, թե արդյո՞ք «աննման» ասելով նկատի ունի ՀՀԿ-ականներին, ովքեր պարբերաբար խոսում են այն մասին, որ երկրում խնդիրներ չկան: Ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասաց. «Խոսքը «աննմանների» մասին է, որոնք և Հանրապետականում կան, և ժողովրդի մեջ: Քաղաքականության մեջ աննման չեն լինում՝ ՀՀԿ-ին սա չի վերաբերում, որովհետև այն բոլոր խնդիրները, որ կան, պատասխանատվությունը Հանրապետական է կրում»: Նա նշեց, թե Հայաստանում ներքաղաքական վիճակը բավարար է, ակտիվություն է նկատվում, հատկապես՝ ԱԺ քառօրյաների ընթացքում: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ որպես պետություն Հայաստանը շատ սպասելիքներ ունի, սպասելիքներ ունի նաև ժողովուրդը, բայց ցանկություններն ու հնարավորությունները երբեք ու երբեք համադրելի չեն լինում: «Ամբողջ ազգով դարձել ենք խորհուրդ տվողներ՝ թե ինչպես լուծել արտագաղթը, խնդիրները՝ հեռուստացույցով խորհուրդ ենք, տալիս, տանը խորհուրդ ենք տալիս…»:

Տեսանյութեր

Լրահոս