Զարուհի Փոստանջյան. Ես Րաֆֆի Հովհաննիսյանի զինվորն եմ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տևական ժամանակ է` քաղաքական մեջ ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը չի մասնակցում քաղաքական գործընթացներին, պատասխանեց.

«Ես ներկայացնում եմ «Ժառանգությունը», որն այստեղ ներկայացված է Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ, այսօր այստեղ ինչ որ տեղի է ունենում, ես կարծում եմ՝ նաև շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի և իր մեծ ներդրման է: Պատկերացրեք, որ եթե 2012 թ. դեկտեմբերին ինքը չունենար այդ քաղաքացիական զգացումը, չունենար սերը դեպի մեր հայրենիքը, համարձակություն չունենար՝ չէր առաջադրվի: Թող ոչ մի կուսակցություն ինձնից չնեղանա, բայց, ըստ էության, բոլորը եղան դասալիքներ, բոլորը ասում էին, որ Սերժ Սարգսյանն առանց այն էլ հաղթելու է, մինչդեռ դուք պատկերացրեք, որ մենք բոլորս միասնական լինեինք, ո՞վ էր հաղթելու` մենք էինք հաղթելու, իսկ Սերժ Սարգսյանը մնալու էր այլևս անցյալում: Բայց` տեսաք՝ չմասնակցեցին:

Ես ուզում եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր էլ այս ամենի մեջ է, այսօր էլ իր ներդրումը և մասնակցությունը հսկայական է, անգնահատելի, ես Րաֆֆի Հովհաննիսյանի զինվորն եմ: Շուտով կվերադառնա, շուտով, կարոտներս առնելու ենք»:

Հիշեցնենք, որ վերջերս Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ունի և այժմ բուժվում է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս